12.08.20
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ agarakavan.am կայք
|
Ողջունում է Ձեզ Ագարակավանի համայնքապետարանի կայքը: Մենք ցանկանում ենք տեղյակ պահել մեր աշխատանքների մասին յուրաքանչյուր բնակչի և կազմակերպել մեր աշխատանքները թափանցիկ, որպեսզի բնակչությունը տեղյակ լինի համայնքի ղեկավարի և գյուղում կատարվող գործողություների վերաբերյալ:Համոզված ենք, որ կգտնեք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը. Հարգանքներով Խորեն Կիրակոսյան
|
|
12.08.20
ԱԳԱՐԱԿԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
|
Խորեն Կիրակոսյանը ծնվել է Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում 1980թ.օգոստոսի 29-ին:1997թ. ավարտել է Ագարակավանի միջնակարգ դպրոցը: 1998թ.ընդունվել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան, և 2004 թվականին ավարտել է: 1998-2000թթ. ծառայել է հայոց բանակում: 2006թվականին ընտրվել է և աշխատում է, որպես Ագարակավան համայնքի ղեկավար: Ամուսնացած չէ:
|
|
20.07.20
Եղիր առավել իրազեկ Թրաֆիքինգի վերաբերյալ
|
Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) համարվում է 21-րդ դարի ստրկություն, այն հաճախ անվանում են նաև «սպիտակ ստրկություն»:
|
|
01.06.20
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Շնորհավորում եմ բոլոր երեխաներին` երեխաների պաշտպանության օրվա առթիվ: Սիրելի երեխանե'ր, ցանկանում եմ անհոգ ու հեքիաթային մանկություն, խաղաղ ու անվրդով կյանք, և թող միշտ ձեզ պաշտպանված զգաք այն միջավայրում, որտեղ գտնվում եք:
|
|
29.05.20
Ագարակավան գյուղի նկարագրությունը
|
Մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա. Գյուղը գտնվում է Թալինի սարավանդում՝ ծովի մակարդակից 1450մ բարձրության վրա.Գյուղի բնակչությունը 1920-ական թթ,Սասունից ,Տարոնից գաղթածներն են.1922թ-ին ունեցել է 550,1970թ-ին՝ 610, 1979թ,՝707 բնակիչ: Գյուղն ունի 298 տնտեսություն: Ունի դպրոց,մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ: Հիմնականում զբաղվում են հողագործությամբ:
|
|
09.05.20
ՄԱՅԻՍԻ 9
|
Այսօր Մայիսի 9-ն է: Աշխարհի տարբեր ծայրերում գուցե հասարակ մի օր, բայց Հայաստանում տոն է, այն էլ` եռատոն: Արդեն տարիներ շարունակ այս օրը հայ ժողովուրդը, մի պահ մոռանալով իր հոգսերն ու ցավերը, սոցիալ-տնտեսական խնդիրներն, համախմբվում է մեկ ընդհանուր վառ հիշողության` արցախյան հերոսամարտում տարած փառավոր հաղթանակի շուրջ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |