Ագարակավանի նկարագրությունը.
Ագարակավան համայնքն ընդգրկում է մեկ բնակավայր՝Ագարակավան գյուղը:Այն Թալինի տարածաշրջանի գյուղ է, Թալինի քաղաքից 27 կմ հարավ - արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 28 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Վ.Ագարակ անվանումը: Ագարակավան է վերանվանվել 2004թ.: Գյուղն ընկած է մեղմաթեք լեռնալանջերի վրա: Ծովի մակարդակից բարձր է 1450մ: Կլիման ցամաքային է: Ամառները տաք են և չոր, ձմեռները՝ ցուրտ, կայուն ձնածածկույթով: Գյուղն ունի 1154 բնակչություն, որոնց նախնիները 1915-1918թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանի սասունի շրջանից: Ոնի դպրոց, բուժկետ, գրադարան, մշակույթի տուն, կապի հանգույց, մանկապարտեզ: Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Զբաղվում են անասնապահությամբ, պտղաբուծությամբ, մշակում են կերային ու բանջարաբոստանային կուլտուրաներ:
Facebook
YouTube